Չինաստանի նախագահը մերժել է Բայդենի՝ հանդիպման առաջարկը

Մանրամասներ

1

Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը մերժել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հանդիպման առաջարկը, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով սեպտեմբերի 9-ին երկու առաջնորդների միջեւ կայացած հեռախոսազրույցին ծանոթ աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայացած զրույցը տեւել է կես ժամ։

Թերթը նշում է, որ Բայդենն առաջարկել է հանդիպել, որպեսզի Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները դուրս գան փակուղուց։ Սակայն թերթի աղբյուրները նշում են, որ դրա փոխարեն Ցզինփինը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի քիչ հռետորաբանություն կիրառի ՉԺՀ նկատմամբ։

Թերթի մեկ այլ աղբյուր նշում է, որ կողմերը որեւէ միասնական եզրակացության չեն եկել։ Ընդ որում, նշվել է առողջության համար ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի հետ։ Նշվում է, որ Ցզինփինը չի լքել Չինաստանը 2020 թվականի հունվարից։