​ Ազգային ժողովի նիստը դեռ չսկսած՝ ավարտվեց

Մանրամասներ

1

Ազգային ժողովի նիստը դեռ չսկսած՝ ավարտվեց։ Պարզվեց՝ հարց չունեն քննարկելու։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե օրակարգը սպառել են, ուստի հայտարարվում է ընդմիջում մինչև ժամը 4 անց 30, երբ խորհրդարան կգան կառավարության անդամները՝ պատասխանելու պատգամավորների հարցերին։

Սա ասելուց հետո հայտարարվեց ընդմիջում, և դահլիճում ներկա պատգամավորները դուրս եկան։