ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանի ԶՈՒ-ն այս պահին Թուրքիայի ԳՇ-ի գեներալներով է համալրվում․ Ինչի՞ են նախապատրաստվում

Մանրամասներ

1

«Կավկազինֆո»-ի հաղորդմամբ, չորս թուրք գեներալ կմիանա հատուկ հրամանատարական խմբին, որը կներկայացնի թուրքական զինված ուժերն Ադրբեջանում:

Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանում հատուկ խմբի ղեկավար և փոխանցվել Թուրքիայի Գլխավոր շտաբի տրամադրությանը:

Գեներալ Աբդուլլահ Գատիրչին նշանակվել է Էգեյան բանակի հրամանատարությունում և ընդգրկվել է Ադրբեջանի գծով հատուկ խմբի համատեղ կենտրոնի հրամանատարության մեջ:

Գեներալ Էնդեր Գյուները նշանակվել է Հատուկ խմբի հրամանատարության գլխավոր շտաբի պետ:

Սրան զուգահեռ՝ փոխվել է Բաքվում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդը, նոր ռազմական կցորդ է նշանակվել գեներալ Զաքարիա Յալչինը:

Դեռևս պատերազմի ժամանակ ականատես եղանք փաստի, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ղեկավարում չկա, կա Թուրքիայի ԳՇ-ի ղեկավարում:

Պատերազմից հետո ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ըստ էության, ընդունել էր, որ իրենք պատերազմը հաղթել են նատօ-ական կամ թուրքական օպերատիվ կառավարման համակարգի կիրառման շնորհիվ, հատկապես, երբ, Հասանովի խոսքով, «7-րդ օրը զգացվում էր, որ հայկական ռազմական ղեկավարությունը կորցրել է զինված ուժերի կառավարումը, կառավարման համակարգը «սբոյ» է տվել»:

Իր հերթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընթացիկ տարվա փետրվարին դեռևս հայտարարել էր, որ փորձելու են ստեղծել բանակ, որը կլինի «թուրքական բանակի փոքր պատճենը, քանի որ դա ամենահզոր բանակներից մեկն է ՆԱՏՕ-ի կազմում»:

Հայաստանը պետք է լուրջ հետևություններ անի սրանից և ոչ միայն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում