Էրդողանը որոշել է համագործակցել թալիբների հետ

Մանրամասներ

ա

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է թալիբների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին։ Այս մասին նա ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է «Թալիբան» շարժման հետ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ Աֆղանստանում մարդասիրական օգնության ապահովման նպատակով, հակառակ դեպքում՝ պետք է սպասել միգրացիոն ճնշման ուժեղացման»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Լիբիայի իրավիճակը։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կողմ է, որպեսզի Լիբիայում ծրագրված ժամկետում ընտրություններ անցկացվեն։ Նա հավելել է, որ թուրք զինվորականները Լիբիայի օրինական անվտանգության ուժերի ուսուցում են անցկացնում լիբիական կողմի խնդրանքով»,-ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։

Էրդողանը նշել է սեղմ ժամկետում եւ առանց նախապայմանների մաքսային միության թարմացման եւ ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ միգրացիոն համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին։