Ազգային-ժողովրդավարական բևեռը հոկտեմբերի 1-ին հանրահավաքի է հրավիրում

Մանրամասներ

1

Ազգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը: Այս մասին ասված է Բևեռի խորհուրդի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պահի ընտրությունը պայմանավորված է այն հրամայականով, որ հայ ազգը պետք է ամեն կերպով խափանի դավաճանական ռեժիմի ձեռքով առաջիկա ամիսների ընթացքում պետականակործան փաստաթղթերի կնքումն ու իրագործումը` ի վերջո նպատակ դնելով հեռացնելու ռեժիմին և կազմավորելու ազգային անցումային կառավարություն։

«Առաջին հանրահավաք-երթը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին` մեկնարկելով Ազատության հրապարակից։

Պայքարին մասնակցող մեր հայրենակիցներին կոչ ենք անում նկատի առնել, որ ընթացքը լինելու է բարդ, դժվարին և համեմատաբար երկարատև, ուստի անհրաժեշտ է լինել տոկուն և համբերատար»,-ասված է հաղորդագրության մեջ։