Գեղեցկուհի Ջենիֆեր Լոուրենսը սպասում է առաջնեկին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

31-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը եւ նրա ամուսինը՝ Կուկ Մարունին, առաջին անգամ ծնողներ կդառնան, People-ին հայտնել է աստղի ներկայացուցիչը։

Նորությունն առաջին անգամ հրապարակվել է «People» ամսագրի էջերում, ինչի արդյունքում դերասանուհու մենեջերները հաստատել են լուրերը, սակայն մանրամասներ չեն ներկայացրել։  

Ջենիֆերը Նյու Յորքից 37-ամյա նկարչի հետ ծանոթացել է 2018թ-ին 2017թ․-ին ռեժիսոր Դարեն Արանոֆսկուց բաժանվելուց հետո։ Լոուրենսն ու Մարունին ամուսնացել են 2019թ․-ի հոկտեմբերին։ Entertainment Tonight-ին տված հարցազրույցում նա ասել է․ «Նա պարզապես լավագույն մարդն է, որին երբեւէ հանդիպել եմ իմ կյանքում»։

ա

ա