Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել

Մանրամասներ

1

Թուրքիայի արևմուտքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Hürriyet-ը՝ հղում անելով տեղական աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է Սաքարյա նահանգի Գոքգյոզ շրջանում՝ Ստամբուլից մոտ 180 կիլոմետր հեռավորության վրա:

Մահացածների ու վիրավորների, ինչպես նաև այն մասին, թե քանի մարդ է եղել օդանավում վթարի պահին, տեղեկություն առայժմ չկա:

Բացի այդ, դեռ տեղեկություն չկա այն մասին, թե ինչ տեսակի ինքնաթիռ է ընկել: