Օդեսայում գողը քնել է դեպքի վայրում

Մանրամասներ

1

Օդեսայում գողը ներթափանցել է ուրիշի բնակարան, սակայն ոչինչ չի գողացել, քանի որ քնել է: Նրան հայտնաբերել է տանտիրուհին: Հետաքրքիր միջադեպի մասին Թերթ․am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Odessa INFO Telegram ալիքը:

Նշվում է, որ 45-ամյա ուկրաինուհին տուն է վերադարձել և իր բազմոցին տեսել անծանոթ մարդու: Անկոչ հյուրը հարբած էր և չէր ցանկանում լքել բնակարանը: Կինը փորձել է տղամարդուց պարզել, թե ինչպես է նա հայտնվել բնակարանում: Այնուամենայնիվ, տղամարդը ոչինչ չի կարողացել բացատրել:

Այնուհետև կինը զանգահարել է իրավապահ մարմինների աշխատակիցներին: