Ինչու Պուտինը չի գրանցվում սոցցանցերում

Մանրամասներ

1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էջեր չունի սոցցանցերում: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

Վերջինս ընդգծել է, որ երկրի ղեկավարը սոցցանցերում էջեր չի բացում ժամանակի անբավարարության պատճառով: Նա նաև դեմ է, որ իր փոխարեն ուրիշ մարդիկ այդ աշխատանքն անեն:

Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը, կառավարությունն ու առանձին նախարարություններ ընդլայնում են ներկայությունը սոցցանցերում և հետագայում էլ կատարելագործելու են իրենց աշխատանքն այդ ասպարեզում: