Բայդենը թույլատրել է հարվածներ հասցնել ցանկացած թիրախի

Մանրամասներ

1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ զինված ուժերին թույլատրել է հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղ հանդիսացող «Խորասանում Իսլամական պետության» ցանկացած թիրախի, հաղորդում է Politico թերթը:

Բայդենի հրամանով՝ Պենտագոնը կարող է հարվածներ հասցնել ԻՊ-ի ահաբեկիչներին՝ առանց Սպիտակ տան նախնական հավանության:

Պաշտոնյաներից մեկը պնդում է, որ Պենտագոնի ղեկավարությունը նախկինում նման լիազորություններ է ունեցել, սակայն Բայդենը դրանք հաստատել է ամերիկյան զինվորականներին տրված ցուցումներում: Առաջիկա օրերին նրանք պետք է նոր օդային հարվածներ հասցնեն ԻՊ-ի թիրախներին: