Թշնամին արգելապատնեշներ է տեղադրել Մեղրի-Երևան միջպետական ճանապարհին

Մանրամասներ

1

Մեղրի-Երևան միջպետական Մ2 ճանապարհով, ադրբեջանցիների կողմից բացելուց հետո առաջինը երթևեկեցին ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն ու Ազգային ժողովի պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանը։ «Ռոբերտ Ղուկասյանը եկավ Կապանի կողմից, ես եկա Գորիսից, հանդիպեցինք Շուռնուխում։ Ճանապարհը բաց է»,– Aravot.am-ի հետ ասաց Արմեն Խաչատրյանը։

«Ռոբերտ Ղուկասյանը եկավ Կապանի կողմից, ես եկա Գորիսից, հանդիպեցինք Շուռնուխում։  Ճանապարհը բաց է»,– Aravot.am-ի հետ ասաց Արմեն Խաչատրյանը։

Մեր այն հարցին, թե ճիշտ է, որ  ճանապարհին ադրբեջանցիները լիովին չեն բացել ճանապարհը, քարե պանելներ են դրել, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Ճանապարհի եզրային հատվածներում արգելապատնեշներ կային, որոնք չի խոչընդոտում երթեւեկությունը, անգամ բեռնատարիներինը։ Ուղեկալներում նման բաներ լինում է, որպեսզի մեքենաները իրենց արագությունը իջեցնեն»,– ասաց Արմեն Խաչատրյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ երթևեկությունը ակտիվ չէ, համարյա մեքենա չկա։ «Երևի ժողովուրդը դեռ տեղյակ չի, կարծում եմ մի ժամ հետո երթևեկությունը կշատանա»,– ասաց նա։ Ճանապարհի անվտանգությունը նախկինի նման ապահովում են ՀՀ սահմանապահ զորքերը՝ ռուս սահմանապահների հետ։