Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել. Արմեն Գրիգորյանն ասել է՝ երբ

Մանրամասներ

Մենք որևէ նման առաջարկ չենք ստացել՝ խաղաղության պայմանագիր կլինի, թե ինչ կլինի, բայց մենք սրա մասին դիրքորոշում ունենք՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման միջոցով, իսկ դա հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել, բայց հայկական կողմը չի արձագանքում դրան:

«Վերջերս համանախագահները հայտարարությամբ են հանդես են եկել, արձագանքել ենք և պատրաստ ենք հիմնախնդրի երկարաժամկետ ու համապարփակ կարգավորման շուրջ բանակցել, և դա կլինի լավագույն խաղաղության պայմանագիրը: Սա է ճանապարհը, իսկ դրա դետալներից է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկը, իսկ մենք դրան պատրաստ ենք: Այս պահին Ադրբեջանը դրան պատրաստ չէ, իսկ ԼՂ խնդիրը սահմանազատման և սահմանագծման հետ կապ չունի, դրանք առանձին են»,- նշել է ԱԽ քարտուղարը: