ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանը Կութ գյուղի ուղղությամբ կրակել է 14,5 մմ տրամաչափի «Իստիգլալ» դիպուկահար հրացանով․ VIDEO

Մանրամասները՝ տեսանյութում

Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ից մինչև ուշ գիշեր ադրբեջանական զորքերը սադրանք են իրականացրել՝ գնդակոծելով ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև հայկական Կութ գյուղի մատույցները: Infoteka24-ի և KarabakhRecords-ի թղթակիցները օգոստոսի 17-ի վաղ առավոտյան եղել են դեպքի վայրում:

Ըստ Կութ գյուղի բնակիչների, գյուղի վրա կրակել են խոշոր տրամաչափի զենքերից: Բնակիչներից մեկը գտել է նաև մեկ գնդակ, որը թռել է իր կողքով և դիպել անասուններին: Փամփուշտի արտաքին զննումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերը 14,5 մմ տրամաչափի ադրբեջանական արտադրության «Իստիգլալ» դիպուկահար հրացան են կիրառել:

Մանրամասները՝ տեսանյութում