ԿԱՐԵՎՈՐ․ Կրակում են Սոթքի հանքի ուղղությամբ․ Աշխատողներին տարհանում են

«Հրապարակ». Մանրամասներ

1

Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները նաև կրակ են բացել Սոթքի հանքի ուղղությամբ, այժմ ևս կրակոցները շարունակվում են։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարից, քանի որ Սոթքը ներառված է Գեղամասար խոշորացված համայնքի կազմում, սակայն համայնքապետը երեկվանից անջատել է հեռախոսը, անհասանելի է։ 

Վարդենիսի համայնքապետը ևս անհասանելի էր, ով դեռ երեկ զրուցել էր մեզ հետ։ Մենք ստիպված կապ հաստատեցինք Վարդենիսի համայնքապետարանի ընդունարանի աշխատակցի հետ, վերջինս Սոթքի հանքի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան ասաց. «Ես ոչ մի տեղեկություն չունեմ։ Հետևեք պաշտոնական էջին, այո, ՊՆ պաշտոնական էջին։ Ես ձեզ ոչ մի բանով չեմ կարող օգնել»:

Մենք քիչ առաջ էլ հավաստի տեղեկություն ստացանք, որ հանքի աշխատակիցներին տարհանում են անվտանգության նկատառումներից ելնելով։

«Հրապարակ»