Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ

Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

«Հարկ է նշել, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խոչընդոտներից մեկը միջազգային-իրավական ակտերի բացակայությունն է, որի պատճառով կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտ է ձևավորվել: Մենք կարծում ենք, որ սահմանին կայուն դեէսկալացիա կարող է ապահովվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքների անհապաղ մեկնարկով` դրան հետևող սահմանազատմամբ: Ռուսաստանը հանդես է գալիս այս հարցի հնարավորինս շուտ լուծման օգտին»,- ասել է Բիկանտովը: