Չինաստանում ստեղծվել է COVID-ն ախտահանող լամպ` 99.99% արդյունավետությամբ

Մանրամասներ

ա

Չինաստանում մշակվել է ուլտրամանուշակագույն ախտահանման նոր լամպ, որն 99,99% արդյունավետությամբ ախտահանում է մակերեսները կորոնավիրուսից, հայտնում են Թերթը և chinadaily.com.cn-ը:

Սարքը հաջողությամբ փորձարկվել է Հուբեյ նահանգի վարակիչ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում և խորհուրդ է տրվում տարբեր օբյեկտների վարակազերծման ընթացակարգերի համար: Այն ավելի արդյունավետ է, քան սովորական սնդիկի լամպերը, ասում են փորձագետները:

Նոր սարքի մեկ այլ առավելությունն աշխատանքի երկար տևողությունն է` մինչև 50 հազար ժամ: