Գաղտնի խոսակցությու՞ն ունեք. Սմարթֆոններից հեռու խոսեք

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Սմարթֆոնի կողքին խորհուրդ չի տրվում գաղտնի տեղեկատվություն քննարկել, «Փրայմ»-ին հայտարարել է ՏՏ փորձագետ Մարկ Շերմանը:

Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ սոցցանցում որեւէ արտադրանք քննարկելուց հետո որոնիչները տարօրինակ կերպով մեզ քննարկման թեմային առնչվող գովազդ են ցույց տալիս:

«Ոչ մի ապացույց չկա, որ հեռախոսը շուրջօրյա գաղտնալսում է ձեր խոսակցությունները, բազմաթիվ ուսումնասիրություններ փորձել են հակառակն ապացուցել: Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում հեռախոսի մոտ գաղտնի տեղեկությունները քննարկել»,- ասել է Շերմանը:

Գործակալության զրուցակիցը խորհուրդ է տալիս, օրինակ, հեռախոսով չբարձրաձայնել գործարքների չափը եւ չքննարկել ֆինանսական հարցեր: Խարդախները կարող են գողանալ այդ տվյալները եւ օգտագործել դրանք:

Հաճախ են լինում գաղտնալսման դեպքեր արդյունաբերական լրտեսության շրջանակներում: Եթե ​​հեռախոսով բանակցում եք հաճախորդի կամ գործընկերոջ հետ, ապա ձեր երկխոսությունները լսելուց հետո մրցակիցները կարող են տանել հաճախորդին՝ համագործակցության ավելի բարենպաստ պայմաններ առաջարկելով կամ պարզապես խափանել գործարքը:

Այս տեսանկյունից հեռախոսը եւս բանակցությունների համար ամենաանվտանգ ուղին չէ, ուստի բարձրաստիճան պաշտոնյաները միշտ նախընտրում են գործնական ձեւաչափով անձամբ շփվել, եզրափակել է փորձագետը: