ԱԺ նախագահի՝ ՔՊ-ի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է. Ու՞մ են առաջադրել ընդդիմադիրները

Մանրամասներ

ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում խմբակցություններն առաջադրեցին ԱԺ նախագահի՝ իրենց թեկնածուներին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենց դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածուն Մխիթար Զաքարյանն է։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանն էլ հայտարարեց, որ իրենց դաշինքի ԱԺ նախագահի թեկնածում «Հայաստան» դաշիքնից Արթոսւր Սարգսյանն է։