Բայդենը հանդիպել է Տիխանովսկայայի հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առավոտյան Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ինձ համար պատիվ էր այսօր առավոտյան Սպիտակ տանը հանդիպել Տիխանովսկայայի հետ: ԱՄՆ-ն աջակցում է Բելառուսի ժողովրդին ժողովրդավարություն և մարդու համընդհանուր իրավունքներ հաստատելու ջանքերում»,-գրել է ամերիկացի առաջնորդը  իր թվիթերյան էջում:

Գրառմանը կից լուսանկարում երևում է, թե ինչպես են Բայդենն ու Տիխանովսկայան դիմակներով զրուցում Սպիտակ տանը: