Եթե «Գրադ» եղավ, պիտի թողնենք, էստեղից գնանք. անիմաստ ա էստեղ կանգնելը. Արմաշում ու Երասխում անհանգիստ են

Մանրամասներ

Երասխում այսօր առավոտից դարձյալ կրակոցներ էին։ Դրանք արդեն լսելի էին նաև հարևան Արմաշ գյուղում, քանզի կրակոցները Երասխին կից Արմաշի ձկնաբուծական լճերի մոտ էին ընթանում։

Մենք այցելեցինք Երասխ՝ տեղւոմ ծանոթանալու իրավիճակին։ Նախ մտանք Արմաշի դաշտերը՝ զրուցելու դիրքերից քիչ հեռու, բաց դաշտում աշխատող արմաշցիների հետ։ Լոլիկի դաշտում Սուրիկ անունով մի տղամարդ մեզ ասաց, որ ամենաներքևում գտնվող «Գազան» անունով դիրքի մոտ են կրակել՝ Երասխի տակ, որտեղ նաև Արմաշի լճերն են գտնվում։ Կրակոցներն իրենց մոտ պարզ լսվում էին։ 

Մոտ մի երկու ժամ կրակեցին, ավարտվեց։ Տարբեր զենքերով էին կրակում՝ ավտոմատ, պուլիմյոտ, մեկ էլ, երևի, ДШК էր, ինչ էր։ Էս երկու օր է՝ կրակոց չկար, էսօր նորից սկսվեց»,-մեզ հետ զրույցում ասաց արմաշցի Սուրիկը։

Իսկ գյուղի բնակիչների մոտ խուճապ կա՞ր, ասաց․ «Խուճապ էն օրն է եղել մենակ, էսօր խուճապ չկար։ Էսօր ես էստեղ էի (դաշտում), որ կրակեցին։ Եթե «Գրադ» չլինի, էդ ավտոմատները էստեղ չի հասնում։ Եթե նռնականետ, «Գրադ» եղավ, պիտի թողնենք, էստեղից գնանք, անիմաստ ա էստեղ կանգնելը»։

Գյուղացու կարծիքով՝ այս պահին դեռևս դիրքի պայքար է, «Գազան» դիրքի համար են պայքարում։ 

Մանրամասն՝ Հրապարակի տեսանյութում