Հարևանների հետ երկխոսությունը հաջորդ կառավարության առաջնահերթությունն է. Ռաիսի

Մանրամասներ

Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսին իրանա-օմանական կապերի ընդլայնումը համարել է նպատակ է, որին կարելի է հասնել երկու երկրների փոխադարձ քաղաքական վստահության շնորհիվ, եւ շեշտել է, որ իր վարչակազմը յուրահատուկ ուշադրություն է դարձնելու հարեւանների հետ երկխոսությանը, հաղորդել է Tasnim-ը:

Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդի հետ հեռախոսազրույցում Ռաիսին հայտնել է, որ տարածաշրջանային կամ միջազգային ոչ մի հանգամանք երբեք չի կարողացել վտանգել երկու երկրների հարաբերությունները:

Ռաիսին Իրանին անվանել է հուսալի հարեւան եւ Օմանի համար արժեքավոր գործընկեր՝ հավելելով, որ հարեւանների հետ փոխգործակցությունը, երկխոսությունը եւ խորհրդակցությունները կարեւոր հարցեր են տարածաշրջանում, որոնք նույնպես լինելու են իր կառավարության ուշադրության կենտրոնում:  

Հեյսամ բեն Թարիքն իր հերթին հաջողություն է մաղթել Ռաիսիին՝ որպես Իրանի հաջորդ նախագահի՝ նշելով, որ փոխադարձ քաղաքական վստահությունը Թեհրանի եւ Մուսկատի փոխգործակցության, ինչպես նաեւ երկու երկրների սերտ հարաբերությունների ամենակարեւոր կողմերից է: