Խոշոր տերությունները որոշել էին, որ պետք է տան Արցախը, իզուր չէր, որ Սերժ Սարգսյանն էլ ասաց

Հայաստանի դեմ ամբողջ պատերազմի ժամանակ կռվել են Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը, իսկ Ռուսաստանն այստեղ կարծես թե իր լռությամբ տալիս էր համաձայնություն

1

«44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտություն կրելու պատճառը կոնսոլիդացված հզոր տերությունների հաշվարկն ու դիրքորոշումն էր հայկական հարցի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ  Ռուսաստանն էր և կոնսոլիդացված ամբողջ Արևմուտքը՝ Ֆրանսիա, Անգլիա, Միացյալ Նահանգներ, Իսրայել, Թուրքիա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Բարենցը։

«Մենք պարտվել ենք այս կոնսոլիդացված ուժին, որը պատմականորեն եղել է հակահայկական, թե ինչո՞ւ է հակահայկական՝ այլ խոսակցության թեմա է։ Հայաստանի դեմ ամբողջ պատերազմի ժամանակ կռվել են Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը, իսկ Ռուսաստանն այստեղ կարծես թե իր լռությամբ տալիս էր համաձայնություն։ Խոշոր տերությունները որոշել էին, որ պետք է տան Արցախը, իզուր չէր, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին ոչ թե նրա պահանջով, այլ խոշոր այլ ավելի հզոր տերությունների։ Սերժ Սարգսյանը ճիշտ արեց, որ գնաց, ժողովուրդը նրան ատում էր, և այդ ատելության մեջ կատարվեց ամենաողբերգականը՝ Փաշինյանը եկավ իշխանության, և կորսվեց Արցախի մեծ մասը»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է այս համատեքստում Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականությանը, Ռուբեն Բարենցն ասաց, որ դա քաղաքականություն է, որտեղ պետությունը սուբյեկտ չէ, այլ օբյեկտ է, քանի որ այսօր նույնիսկ Վրաստանն օգուտ է քաղաքում ստեղծված իրավիճակից։

«Մեր պետությունն իր սուբյեկտությունը կորցրել է՝ մնացել է դրոշը, հիմնը, և այլևս ոչինչ։