Ո՞ւմ միջոցով է Ալիևն ուղարկել թղթի կտորը, ո՞վ է եղել դրա տանող-բերող ոչ պաշտոնական կողմը. Ի՞նչ կապ ունի դա Զախարովայի ասածի հետ․․․

Մանրամասներ

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  

«Ալիևը օրեր առաջ ասել էր, թե "խաղաղության պայմանագիր" ստորագրելու համար ոչ պաշտոնական խողովակներով Հայաստանից "մերժում" է ստացել։ Այդ հայտարարությունից թվում էր, թե ինչ-որ մեկի միջոցով պարզապես առաջարկել է այն ստորագրել, իսկ Հայաստանը մերժել է ոչ ֆորմալ միջնորդին։ Երեկ ասել է, թե "խաղաղության պայմանագիրն ուղարկել է ու թող Հայաստանը մերժի"։ Հարց՝ եթե չի ստում, ապա ո՞ւմ միջոցով է ուղարկել թղթի կտորը, ո՞վ է եղել դրա տանող-բերող ոչ պաշտոնական կողմը ու ի՞նչ է դա․․․ Ի՞նչ կապ ունի այդ "պայմանագիրը" Մարիա Զախարովայի ասած "պատրաստված փաստաթղթերի" հետ․․․»: