Ներե՛ք՝ առանց կշտամբանքի. Դու չես կարող լինել երջանիկ, եթե բարկացած ես մնում

Մանրամասներ

Եթե ուզում ենք խաղաղ հարաբերությունների մեջ լինել մեր ընտանիքի անդամների, ընկերների և ընդհանրապես բոլորի հետ, շատ կարևոր է ներողամիտ լինել։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ, անկախ այն բանից, թե մարդիկ որքան հաճախ են վիրավորում մեզ, մենք պետք է պատրաստ լինենք ներելու նրանց։ Սա յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևոր պայման է: Այս պահանջի կարևորությունը ցույց տալու համար Հիսուսը պատմեց մի առակ՝ պարտք ունեցող ծառայի մասին, ով իր տիրոջը մեծ գումար էր  պարտք. «Համբերող եղիր իմ հանդեպ, և բոլորը կվճարեմ քեզ: Այդ ծառայի տերը, գթալով արձակեց նրան և պարտքը նրան շնորհեց: Իսկ ծառան դուրս գալով՝ գտավ մեկին, ով իրեն հարյուր դահեկան էր պարտք և նրան բռնած խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր, ինձ ինչ որ պարտք ես»: Ու նա չհամբերեց, գնաց նրան բանտ նետել տվեց: Այդ ժամանակ Տերը կանչեց նրան և ասաց. «Չար ծառա, քո ամբողջ պարտքը շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ, իսկ պետք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ գթացի»: Եվ Տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճների ձեռքը» (Մատթ. 18. 26-34):

Ի՞նչ էր Հիսուսն ուզում սովորեցնել այս օրինակով։ Նա ասաց. «Նույն ձևով էլ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից յուրաքանչյուրը սրտանց չների իր եղբորը՝ նրա հանցանքները» (Մատթ. 18.35):

Ներողամիտ լինելը առաջին հերթին շատ կարևոր է սեփական անձի համար, երբ ներում ենք ազատվում ենք ամեն տեսակ բացասական մտքերից և զգացումներից: Այս կերպ մեր կյանքը և փոխհարաբերությունները շրջապատի հետ դառնում է ավելի լավը: Հիշիր, որ դու չես կարող լինել երջանիկ, եթե բարկացած ես մնում։ Ուրեմն եղիր ներողամիտ և հանդուրժող յուրաքանչյուրի նկատմամբ:

qahana.an