Ալիևը փորձում է հնարավորինս կռնատել Հայաստանը, որպեսզի ապագայում ի վիճակի չլինի վերականգնվել

Մանրամասներ

1

Անդրադառնալով ռևանշիզմի վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, 168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ Ալիևը վախենում է իր նվաճումները կորցնելուց։

«Նա հիմա միլիարդներ է լցնում այս ծրագրի մեջ և վախենում է, որ կարող է մի բան այնպես չգնա, և այդ ամենը կորցնի։ Ես էլ իր փոխարեն լինեի՝ կվախենայի։

Պատմությունը և իրադարձությունների ընթացքը փոփոխական են, դրանք դինամիկ են, 1994 թվականին էլ մենք վստահ էինք, որ այդպես էլ միշտ մնալու է, սակայն փոխվեց, այս ամենը Ալիևը շատ լավ գիտակցում է։

Դրա համար Ալիևը փորձում է հնարավորինս կռնատել Հայաստանը, որպեսզի ապագայում ի վիճակի չլինի վերականգնվել, և այս ամենն անում է Նիկոլ Փաշինյանի և նրա ոհմակի լայնածավալ աջակցությամբ»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։