Եռաբլուրը պիտի լինի դասեր քաղելու, բոլորիս համախմբվածության ու մեր ապագան կերտելու խորհրդանիշը

Մանրամասներ

1

Հաղթում են նահատակները ու սրա մեջ խորը իմաստ կա։ Իմաստը այսօր Եռաբլուրն է։ Երբ մտնում ես այնտեղ, այն երկու մասից է բաղկացած, ձախ թևում հանգիստ ննջում են 90-ականների մեր ընկերները, որոնք չորս տարվա պայքարի արդյունքում պարտադրեցին խաղաղության ռեժիմը։ Այս մասին «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում տեղի ունեցած միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է Անդրանիկ Քոչարյանը։

«Իսկ արդեն աջ կողմում շնչնող Եռաբլուրն է, որը պիտի լինի այն խորհրդանիշը,որը մեզ բոլորիս ստիպելու է համախմբվածության, դասեր քաղելու ու մեր ապագան կերտելու համար։ Այսօր պատանի երկրապահը, որ կանգնած է նոր համազգեստով, պիտի հասկանա,որ բանակի հիմքում պիտի դրվի եղբայրությունը։ Դուք այսօր այստեղ հավաքվել եք 300 հոգով, բայց հետո դուք պիտի լինեք շատ ավելի շատ, ասենք՝ 3000։ Դուք հիմա արդեն պիտի իրար ճանաչեք, որովհետև երբ որ արդեն զորակոչվեք բանակ, իրար արդեն իմանալու եք։ Անհամաձայնությունները պիտի հենց այս տարիքային խմբում հարթեք, իսկ բանակում այդ եղբայրությունը պիտի դնենք ազգ-բանակ գաղափարի հիմքում»,- ասել է Քոչարյանը։