Երևանում ջերմաստիճանը կհասնի +40...+42 աստիճանի

Եղանակը Հայաստանում

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40...+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ .

Օդի առավելագույն ջերմաստիճան`                  38.60C (1980 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`                      13.00C (1969 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`               25.20C