Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել․ Տիգրան Արզաքանցյան

Ես գնացել, ձեռք եմ սեղմել, ասել՝ լա՞վ եք արել․ Այսօրվա իշխանությանը եթե մեղավոր էին համարում, ինչո՞ւ այսքան ձայն տվեցին

Տիգրան Արզաքանցյանը վստահեցնում է՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հանրապետական կուսակցությունը չէր լքի, եթե կուսակցությունն իրեն մասնակից դարձներ 2018 թվականի իշխանափոխության օրերին կուսակցության որդեգրած քաղաքականությանը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Արզաքանցյանը՝ հավելելով.

«Մինչև վերջ հավատարիմ եմ եղել, բայց եղան բաներ, որոնցից ես տեղյակ չէի, դրա համար էլ որոշեցի դուրս գալ»։

Հարցին՝ եթե Արցախն իր համար թանկ էր, այդ դեպքում ի՞նչ զգացողություն է ունենում Արցախի 75 տոկոսի կորստյան պատճառ դարձած իշխանության ղեկավարի հետ հանդիպմանը, Արզաքանցյանը պատասխանեց.

«Ես գնացել, ձեռք եմ սեղմել, ասել՝ լա՞վ եք արել։ Այսօրվա իշխանությանը եթե մեղավոր էին համարում, ինչո՞ւ այսքան ձայն տվեցին։ Ես չեմ պաշտպանում նրանց, ես գնացել հանդիպել եմ, որ կարողանամ իմ կյանքի փորձը ներդնել հայրենիքի համար, բայց եթե մեր ժողովրդի մեծ մասը իր ձայնը տվել է այս իշխանությանը, ես այդ ժողովրդի մի մասն եմ և ինձ չեմ առանձնացնում»: Նա նշեց, որ մինչև գործող իշխանության գալը, ինքն ամեն ինչ արել է արցախյան հարցի կարգավորման համար, սակայն մինչև վերջ գործընթացն ավարտին հասցնել չի ստացվել։

«Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել․․․ ուզեցել եմ այն աշխատանքը կատարել, որ մտնեմ հայկական պատմության մեջ, բայց այդ գործընթացը չստացվեց. ի դեպ՝ առաջին անգամ եմ այս խոսակցությունը բացում»,- ասաց Արզաքանցյանը։

Հարցազույցի մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները