Հայաստանին պատժեցին Թուրքիայի միջոցով. Ռուսներն աչք փակեցին Թուրքիայի՝ Ադրբեջանի տարածքից Արցախ ներխուժելուն

Մարգարիտա Սիմոնյանը պատերազմից անմիջապես առաջ մեզ սպառնում էր թուրքական յաթաղաններով․ Նրանք արդեն գիտեին ու պատրաստ էին այդ սցենարին, միայն թե չէին հաշվարկել, որ Հայաստանը կդիմանա այդքան երկար՝ 44 օր, այլ ոչ թե, օրինակ, 4 օր

1

ՀԱՊԿ-ը ոչ միայն պարզապես կցորդ է, այլեւ Ռուսաստանի քաղաքական գործիք եւ այլ իմաստ չունի: Սա ոչ թե կոլեկտիվ անվտանգության իրական կառույց է, այլ Ռուսաստանի գեոպոլիտիկ սահմանների պահպանմանը ծառայելուն կոչված գործիք: Սա է ՀԱՊԿ գլխավոր իմաստը, եւ սրանից ելնելով է պետք հասկանալ այդ կառույցի արձագանքի եւ գործունեության տրամաբանությունը: Դա անպետք կառույց չէ, ինչպես մեզանում շատերն ասում են: Իհարկե, մեր տեսակետից գուցեեւ իրոք անպետք է կամ նվազ պետքական է, բայց իր նպատակի տեսակետից տրամաբանական կառույց է:

Ի՞նչ է գեոպոլիտիկ սահմանը: Դա տարբեր է սովորական քաղաքական քարտեզի սահմանից: Գեոպոլիտիկ սահմանը ազդեցության գոտու սահմանն է: Գեոպոլիտիկ սահմաններում տերությունները պաշտպանում են իրենց ազդեցությունն այլ՝ իրենց համազոր տերությունների ներթափանցումներից: Օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանը ռուսների համար գեոպոլիտկ սահման չէ, այլ ավելի շուտ ներքին վարչական սահման, ինչպես ԽՍՀՄ օրոք էր, այսինքն՝ իրենց ընկալմամբ իրենց ազդեցության գոտում ներքին մի բաժանում: Ճիշտ է, կարող ենք վիճարկել, թե Ադրբեջանը ռուսական գոտու մաս չէ, բայց խոշոր դիտանկյունից վերցված, ռուսական ընկալմամբ նա այդտեղ է, նույնիսկ եթե ավելի ինքնիշխան է, քան, ասենք, Հայաստանը:

Բայց, օրինակ, հայ-թուրքական սահմանը գեոպոլիտիկ սահման է: Այստեղ ռուսները չեն կարող թույլատրել անվերահսկելի ներթափանցում, դա փաստացի ռուս-թուրքական, այլ ոչ թե հայ-թուրքական սահման է: Դրա համար, օրինակ, ռուսներն աչք փակեցին Թուրքիայի միջամտությանն Արցախյան պատերազմին, բայց դա տեղի չունեցավ առավել հեշտ ճանապարհով, ասենք, Թուրքիան չմտավ Գյումրի, այլ Ադրբեջանի տարածքից գործեց:

Հայաստանին պատժեցին Թուրքիայի միջոցով, ինչպես շատ անգամ եղել է պատմության մեջ, բայց ոչ անմիջական թուրքական ներխուժման տեսքով: Ի դեպ, եթե հիշեք, Մարգարիտա Սիմոնյանը պատերազմից անմիջապես առաջ մեզ սպառնում էր թուրքական յաթաղաններով: Նրանք արդեն գիտեին ու պատրաստ էին այդ սցենարին, միայն թե չէին հաշվարկել, որ Հայաստանը կդիմանա այդքան երկար՝ 44 օր, այլ ոչ թե, օրինակ, 4 օր:

Գեոպոլիտիկ սահման է նաեւ, օրինակ, Տաջիկստան-Աֆղանստան սահմանը: Դրա համար ՀԱՊԿ-ն այստեղ կմիջամտի, իսկ մեր դեպքում ոչ թե միջամտելու է իր ֆորմալ դաշնակցին ու անդամին պաշտպանելու, այլ միջնորդելու համար:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները