Լավրովը լուսանկարվել է Թալիբան շարժման ղեկավարների հետ. Նկարը մեծ աղմուկ է բարձրացրել

Մանրամասներ

ա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լուսանկարը, որը տարածվել է համացանցում:

Խոսքն այն լուսանկարի մասին է, որն իբր արվել է Մոսկվայում Սերգեյ Լավրովի ու Թալիբան շարժման ղեկավարների միջև հանդիպման ժամանակ:

Զախարովան պնդում է, որ լուսանկարն արվել է 2019 թվականին կայացած հանդիսավոր նիստի ժամանակ, որը նվիրված է եղել Ռուսաստանի ու Աֆղանստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ ամյակին:

«Հիմա Մոսկվա եկած պատվիրակության հետ հանդիպել է Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Զամիր Կաբուլովը:

Միջաֆղանական երկխոսությունը տարածաշրջանում կայունության երաշխիքն է: Հենց այդ մասին է խոսք եղել հանդիպման ժամանակ»,-ասել է նա:

Թալիբական շարժման ներկայացուցիչները Ռուսաստան այցով մեկնել են հուլիսի 8-ին: Այցը տևել է 2 օր: