Շվեդիայում ևս ինքնաթիռ է վթարվել, որում ինը մարդ է եղել

Մանրամասներ

Ինքնաթիռը, որում ինը մարդ է եղել, թռիչքից հետո վթարի է ենթարկվել շվեդական Էրեբրու քաղաքի մոտակայքում, հաղորդում է Reuters-ը:

«Դա պարաշուտով թռչելու համար ինքնաթիռ է, այն վթարի է ենթարկվել թռիչքից հետո»,- ասել է Փրկարարների համակարգման կենտրոնի ղեկավար Էմիլ Գուստավսոնը,: «Մենք որեւէ տեղեկություն չունենք օդանավում վիրավորների մասին»,- ասել է նա:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Էրեբրու օդանավակայանից ոչ հեռու: