Պուտինի կասկածելի ջերմությունը. Խորհրդավոր հանդիպում, որը տագնապ է առաջացնում

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին մեկնեց Մոսկվա, որտեղ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա, թերևս, ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի առաջին օտարերկրյա այցն էր, ինչը միջպետական հարաբերությունների համատեքստում բավականին խոսուն հանգամանք է:

ՌԴ նախագահն իր խոսքը կառուցեց երկու շեշտադրման շուրջ: Առաջինը՝ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրություններում ստացած վստահության համար: Երկրորդը՝ կարևորեց ընտրություններում ստացած վստահությունը` նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը, նրա իսկ խոսքով, կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է:

«Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման համար»,- նշեց Պուտինը:

Ուշագրավն այն հանգամանքն է, որ իր 4 րոպե տևողությամբ հրապարակային խոսքում Փաշինյանը շուրջ 4 անգամ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին այս կամ այն հարցով: Նրա այդ «շնորհակալություններն» այնքան էլ  տարօրինակ չէին դիտարկվի հատկապես հետպատերազմյան երկրի դեպքում, որն այսչափ թուլացած է, ունի բազում անվտանգային խնդիրներ, և եթե մինչ 2018-ի հեղափոխությունն ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրած չլիներ  «Եվրոպաներում, մոսկվաներում կոշիկներ լիզելու»,  ինքնիշխանությունը զիջելու, «ծախելու», «ողնաշարը ծռելու», իսկ Ռուսաստանին՝ Ապրիլյան պատերազմը 2016 թվականին հրահրելու մեջ: Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հակառուսական հայտարարությունները շատերն են հիշեցնում նրան: Նիկոլ Փաշինյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության ամենառուսամետ դիտարկվող և Պուտինին ամենաշատը քծնած և շնորհակալություն հայտնած ղեկավարը: Սակայն սա չէ գլխավորը:

Հանդիպման ամենահետաքրքրական նյուանսը Պուտինի պահվածքն էր՝ կասկածելիորեն ջերմ վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչպես նաև անկեղծ շեշտադրումները մոտալուտ լուծումների մասին: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին շփումները մշտապես աչքի են ընկել սառնությամբ, հեռախոսազրույցների բացակայությամբ, դրանք երբեք չեն փայլել ջերմությամբ: Փաշինյան-Պուտին հանդիպումներին, շփումներին մշտապես հետևող վերլուծաբանները կնկատեն, որ Պուտինն այս անգամ շատ ջերմ էր, ու դա ամենևին պայմանավորված չէր Փաշինյանի նկատմամբ  անձնական համակրանքով: Դա ուներ հստակ քաղաքական ենթատեքստ և ակնկալիք, որի մասին, ըստ էության, պարզ ասվեց՝ ընտրություններին ստացված վստահությունից հետո սպասվում են ծանր, դժվար հարցեր և լուծումներ:

Նրանց շփումներին բնորոշ չէր նաև հանդիպման ոչ ֆորմալ բաղադրիչի մասին բարձրաձայնումը: Իսկ նախօրեին Պուտինը մասնավորապես նշեց. «Հույս ունեմ, որ այսօր կկարողանանք ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափով` աշխատանքային ճաշի շրջանակում, խոսել բոլոր հարցերի շուրջ, որոնք մենք մանրամասն քննարկել ենք վերջին ժամանակներս և որոնք մեր որոշումների կարիքն ունեն»: Սա հետաքրքրական նորություն էր Փաշինյան-Պուտին շփումներում: Ռուսական դիվանագիտության ավանդույթներին ծանոթ վերլուծաբանները ևս կփաստեն, որ ՌԴ նախագահը սովորաբար բավականին զուսպ է իր գնահատականներում և դրսևորումներում, ուստի մեկ հանդիպման համար շնորհավորանքները և ոչ ֆորմալ մթնոլորտում հանդիպումը շարունակելու մասին շեշտերը «դժվար», «սուր հարցեր» լուծելու խոսակցությանը զուգահեռ՝ բավականին հատկանշական է, ավելի հատկանշական, երբ նրա զրուցակիցը Փաշինյանն է՝ պատերազմում նվաստացուցիչ պարտություն և կորուստներ արձանագրած ղեկավարը, և տագնապեցնող է, քանի որ որևէ մեկին հայտնի չէ՝ ի՞նչ դժվար ու սուր հարցեր պետք է լուծի Հայաստանը, ի՞նչ հերթականությամբ,  գաղտնիության ի՞նչ պայմաններում, հասարակությանն է՞լ ինչ անակնկալներ պետք է մատուցի այս իշխանությունը՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթղթին նմանվող հերթական փաստաթուղթը, ի՞նչ պետք է զիջի, կամ ինչո՞վ է պայմանավորված ՌԴ նախագահի գոհունակությունը:

Հայաստանին սպասվող մոտալուտ ծանր որոշումների փազլը կարելի է այնուամենայնիվ հավաքել՝ լրջորեն ուսումնասիրելով Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների վերջին երկու ամիսների ընթացքում արված բոլոր հայտարարությունները, որոնք ենթադրում են բոլոր կողմերի համար հայկական հարցի, պահանջատիրության, սուբյեկտայնության վերացում: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները