Բախվել են սև ու սպիտակ «յաշիկները». Շղթայական ավտովթար Երևանում

Իրավիճակ

ա

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ Տիգրան Մազմանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են երկու «յաշիկ», Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: