Բանակի թվակազմը կրճատվելու է

Ինչ պետք է՝ արվում է, եւ պարտադիր չէ, որ դա «տեսանելի» լինի ադրբեջանցիներին կամ անգամ հայերին

1

Պատերազմից հետո իշխող ուժի ներկայացուցիչները սկսեցին խոսել բանակի բարեփոխումների, նաեւ` 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած նոր առաջնագծի կահավորման մասին: 8 ամիս է անցել, բայց ո՛չ բարեփոխումներն են նկատվում, ո՛չ էլ դրա վերաբերյալ ռազմավարությունը կամ իշխանությունների մոտեցումներն են հրապարակված, թե ինչ մոդելի բանակ են պատկերացնում։ Իսկ վերջին օրերին տարբեր կալիբրի պաշտոնյաներ հրապարակային վստահեցումներ են անում, թե բարեփոխումների հայեցակարգ է մշակվում, եւ շուտով այն պատրաստ կլինի, բայց փորձագիտական շրջանակներից փոխանցում են, որ դրանք իրենց հետ չեն քննարկել։

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված նոր առաջնագծին, ապա թեեւ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե ինչ պետք է՝ արվում է, եւ պարտադիր չէ, որ դա «տեսանելի» լինի ադրբեջանցիներին կամ անգամ հայերին, այդուհանդերձ, մեկ-մեկուկես ամիս առաջ պարզ դարձավ, որ իշխանությունն այս ուղղությամբ ոչինչ չի արել։ Եվ հետեւանքն էլ այն էր, որ ադրբեջանցիներն անարգել ներխուժեցին Սեւ լճի ու Գեղարքունիքի Սոթք-Խոզնավար հատվածն ու մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ։

Բանակում բարեփոխումների թեման վերջին օրերին կրկին թեժացել է։ Իշխանության ներկայացուցիչները խոսել են այդ թեմայով։ Ասում են, որ պարտադիր զինծառայության ժամկետը Հայաստանում կարող է 2 տարվանից դառնալ 1.5 տարի։ Այս մասին Հ1-ի եթերում օրերս ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշել է, որ բանակում բարեփոխումների շուրջ «ինտենսիվ աշխատանքներ» են տարվում արդեն մոտ 6 ամիս։ Մասնակցում են Անվտանգության խորհուրդը, պաշտպանության նախարարությունը, ԶՈՒ գլխավոր շտաբը եւ այլ գերատեսչություններ։ «Կարելի է ասել՝ հասել ենք հայեցակարգի ձեւավորման վերջնական փուլին։ Հույս ունենք, որ մոտակա ժամանակաշրջանում այն արդեն կհաստատենք»։ Գրիգորյանի խոսքով՝ այս բարեփոխումների հիմքում դրված է անցումը դեպի պրոֆեսիոնալ բանակ, թեեւ դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի, սակայն չի կոնկրետացրել, թե որքան ժամանակ։ «Բոլորն էլ հասկանում են, բանակում էլ հասկանում են, որ սա շատ կարեւոր բարեփոխում է, եւ եթե մենք կարողանում ենք ժամանակացույցով եւ ընդհանուր բարեփոխումների տրամաբանությամբ գնալ այս ուղղությամբ, միանշանակ է, որ բանակի արդյունավետությունն է ավելանալու, եւ նաեւ քաղաքացիներն ավելի շատ ցանկություն են ունենալու ծառայելու, որովհետեւ երկու տարվա եւ մեկուկես տարվա (զինծառայության) միջեւ տարբերությունը շատ մեծ է, պայմանական՝ 25 տոկոսի տարբերություն է։ Եվ դա ահռելի մեծ տարբերություն է։ Համոզված եմ, որ ավելի շատ քաղաքացի կցանկանա ծառայել բանակում»,- ասել է ԱԽ քարտուղարը։ Սա տիպիկ դասալիքի տրամաբանություն է, որը բանակում ծառայելը համարում է չարիք եւ ամեն գնով խուսափում է զինծառայությունից։

ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանն էլ նշել է, որ խոսքը պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին է: «Բանակի թվակազմը կրճատվելու է, շեշտը դրվելու է արհեստավարժության, սպառազինության, կրթության որակի եւ վարժանքների ինտենսիվության վրա»: «Այն, որ ռեֆորմի հիմքում, որպես առաջին քայլ, կրճատման մասին են խոսում, արդեն խնդիր է»,- ի պատասխան իշխող թիմի հայտարարություններին՝ նկատում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ «Այս իշխանությունը դեռ չի սահմանել մեր երկրի առաջնահերթություններն արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցերում, հաշվարկված չեն անվտանգային սպառնալիքները տարբեր ժամանակային կտրվածքներով, եւ այս պայմաններում զինված ուժերի կրճատումը խորը մտահոգությունների տեղիք է տալիս: Ես կարծում եմ, որ սրանց նպատակը ոչ թե բանակում բարեփոխումների իրականացումն է, այլ բանակի, մեր անվտանգության հաշվին տնտեսումներ անելը»։ 

«Ինձ որեւէ ձեւով հասկանալի չէ, թե պարտադիր ժամկետային ծառայությունը 2 տարուց 1,5 տարի դարձնելը որքանով է տեղավորվում բարեփոխումների տրամաբանության մեջ, ի՞նչ է փոխվելու բանակի մարտունակության հարցում, եթե ժամկետային զինծառայողները 6 ամիս քիչ ծառայեն: Առհասարակ, որեւէ մեկը տեղյա՞կ է, թե բանակի ինչ մոդելով ենք շարժվելու, ինչ ենք ունենալու, օրինակ, 3-5 տարվա կտրվածքով: Տպավորություն կա, որ այս իշխանությունները Ադրբեջանի ցանկությունների զոհն են դարձել եւ ուղղակի երկիրը զրկում են մարտական լուրջ խնդիրներ լուծող զինված ուժեր ունենալու հնարավորությունից»,- կարծում է Աբրահամյանը։

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը տեղյակ չէ, թե ինչ հայեցակարգ է մշակվում, ուստի չի կարող ասել՝ թվակազմի կրճատումը լա՞վ է, թե՞ վատ․ «Քանի դեռ ես չգիտեմ, թե ինչ են ուզում անել, ոչինչ չեմ կարող ասել»։ Չե՞ք էլ կարող ասել, թե ինչ բանակ է հիմա մեզ հարկավոր՝ պատերազմից հետո առաջացած իրավիճակը հաշվի առնելով։ «Կկարողանամ ասել, երբ որ ներսից տիրապետեմ իրավիճակին»։ 

ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն էլ նույնն ասաց՝ ծանոթ չէ, ուստի չի կարող ասել՝ այն քայլերը, որոնց մասին խոսում են իշխանականները, արդյունավե՞տ կլինեն, թե՞ ոչ։ Մի բան նրա համար անհասկանալի է․ «Երբ ասում են՝ պրոֆեսիոնալ բանակ, պատկերացնում են առանց ժամկետայինների՞․․․ Բա եթե ոչ, ինչ է՝ նախկինում այդպիսի՞ն չէր մեր բանակը»։
Տիրան Խաչատրյանն ունի այս պահի դրությամբ Հայաստանին անհրաժեշտ բանակի մասին իր պատկերացումները, բայց ցանկություն չունի խոսել այդ մասին։ Ինչո՞ւ, որովհետեւ Ձեր պատկերացումները հեռո՞ւ են իշխանության տեսլականից։ «Կարող է մոտ էլ լինեն, չես կարող ասել, որովհետեւ այնտեղ էլ առաջարկները զինվորականներն են անում, իսկ խելացի զինվորականներ բանակում դեռեւս կան, այլ հարց է, որ ութ ամիս է՝ քայլ չի արվում»։

«Հրապարակ»

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց