Սյունիքի գյուղապետերից մեկն ասաց, որ կոնյակը տալիս է ռուսներին, որ գնան իրենց գառները հետ բերեն

Մանրամասներ

1

Իլհամ Ալիեւն օրերս հայտարարել է, որ հայերը պետք է հրաժարվեն տարածքային պահանջներից, «եթե ուզում են նորմալ հարաբերություններ հաստատել հարեւանների հետ»։ Իսկ նորմալ հարաբերություններ հաստատել, անգամ մեծ ցանկության դեպքում, չի ստացվի, որովհետեւ սահմանամերձ հատվածներում ամեն օր մի կով, մի հորթ, մի գառ են տանում, հովիվներին ահաբեկում։ Սյունիքի գյուղապետերից մեկն ասաց, որ ո՛չ գառ է մնացել, ո՛չ կոնյակ՝ կոնյակը տալիս է ռուսներին, որ գնան իրենց գառները հետ բերեն։ Օրերս էլ Տեղ-Արավուս-Խնածախ բնակավայրերի բնակիչներին էին արգելում հնձած խոտը տանել, եւ միայն կամավորական ջոկատի տղաների, առաջին բանակային կորպուսի հրամանատարների միջամտությամբ է հաջողվել հավաքել խոտը։ Ակնհայտ է, որ Հայաստանի նկատմամբ հոգեբանական պատերազմ է հայտարարվել, որ մարդիկ, չդիմանալով այդ անմարդկային պայմաններին, թողնեն գնան։

Զրուցել ենք Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Վահան Բադասյանի հետ։

- Ալիեւն ասում է՝ չօգտագործեք «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը։ Ունե՞ք բացատրություն։

- Չեմ կարող ասել, որովհետեւ իմ բառապաշարից վաղուց դուրս է եկել «Լեռնային Ղարաբաղը», ես Արցախ եմ անվանում։

Ես կարծում եմ՝ Ալիեւը դրանով ուզում է ասել, որ Արցախ անվանեք, ոչ թե Լեռնային Ղարաբաղ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը միշտ օգտագործում է «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը։ Նրա համար Արցախն այդպես էլ մնաց Լեռնային Ղարաբաղ։

- Արայիկ Հարությունյանը, ում ներկայացուցիչն եք, իր հրաժարականի պահանջով ակցիաներից հետո հանրահավաքում բացատրեց, թե ինչու այսպես եղավ։ Հավատացի՞ք նրան։

- Ես երբեք չեմ կարող զուգահեռներ տանել, համահավասար՝ Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի դավաճանական արարքների վերաբերյալ։ Ես զերծ եմ այդ զուգահեռները տանելուց։ Բազմաթիվ անգամ ասել եմ, թե ինչու։

- Կարծեմ՝ ասաց նաեւ, որ իրենք ինքնուրույն որոշումներ չէին կարող ընդունել, քանի որ Հայաստանն իրենց կզրկեր սպառազինությունից։

- Ո՞վ կզրկեր՝ Ալիե՞ւը։

- Փաշինյանը։

- Ալիեւի ընկեր Փաշինյանը, ուրեմն։

- ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան համանախագահները փորձել են առաջ մղել կարգավիճակի հարցը բանակցային օրակարգ վերադարձնելու հարցը, բանակցային օրակարգի ռեսթարթի գաղափարը, ինչն Ալիեւի համար փակված հարց է։ Իրատեսակա՞ն եք համարում, որ մի օր Արցախի կարգավիճակի հարցը բանակցային պրոցեսի առարկա կլինի։

- Երկիր ունենալու դեպքում, այո, ամեն ինչ հնարավոր է։ Իսկ անտեր լինելու դեպքում այսպես անտերության մեջ ամեն ինչ գնալու է։

- Եթե Ռոբերտ Քոչարյանի դաշինքը կարողանար մեծամասնություն ձեւավորել, կհամարեի՞ք, որ երկիրը տեր ունի։

- Ինչ խոսք, Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը նախկինում հանցագործ էր, բայց դավաճան չէր։

- Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա, որ կարեւոր է խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Նման փաստաթղթի ստորագրում ակնկալվում է աշնանը, եւ դա, ինչպես հուշում է տարրական քաղաքագիտությունը, պետք է ներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը։

- Որեւէ հայանպաստ փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ ստորագրել։ 

- Ունե՞նք այլընտրանք։

- Այո, շատ ունենք։

- Նկատի ունեք՝ ֆրանսիական խաղաղապահներ, ֆրանսիական նավեր-բա՞ն, թե՞ ինչ։

 - Նավերը չեն հասնի Հայաստան։ Ես նկատի ունեմ՝ ճկունություն, խելամտություն, հայի սիրտ եւ ոչ ամբարտավանություն։

- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ միջազգային ֆորումներից մեկի ժամանակ հայտարարեց, թե Անկարայի ու Փարիզի լարվածությունը վերջին շրջանում նվազում է։

- Ես տեղյակ չեմ, թե ով ինչ է ասում։ Եվրոպան միշտ էլ եղել է ամուլ, նրանց վրա հույս դնել չի կարելի, Արեւմուտքի վրա։ Սա ցույց է տվել պատմությունը։ Ռուսն էլ մեզ միշտ մատնում է, որովհետեւ մենք որեւէ բան չենք անում, մենք մեզնից որեւէ բան չենք կարողանում ներկայացնել։ Հատկապես վերջին 3 տարվա մեջ Նիկոլն ընդհանրապես Հայաստանը թողեց անգլուխ՝ պատերազմին պատրաստվելով պարտությամբ։ Նաեւ ինքը սուտասան դուրս եկավ, չիրացրեց հեղափոխությունն ու ամբարտավանի մեկը եղավ։ Ինքը հրահրեց պատերազմը, պատերազմը պարտության պատրաստեց եւ հայ ժողովրդին դժբախտություն բերեց։ Օր  առաջ, ժամ առաջ, րոպե առաջ պետք է հայ ժողովուրդը ձերբազատվի Նիկոլ Փաշինյանից։

- Հայ ժողովուրդը մի քանի օր առաջ մոտ 54 տոկոս քվե տվեց նրան։

- Ցավոք, ցավ եմ ապրում ես։ Դրա համար ես այդ սեգմենտին անվանեցի բիոմասսա։ Ոմանք ինձ մեղադրեցին, թե ինչու եմ ժողովրդին անվանում ժեխ։ Եթե անգամ մեծամասնություն է, դա ժողովուրդ չէ։ 55 տոկոսը չմասնակցեց, 44 տոկոսի 54 տոկոսն է ձայն տվել Նիկոլին։ Մի մասն էլ ձայն տվեց, որպեսզի չվերադառնա Ռոբերտ Քոչարյանը։ Եվ կրկնում եմ՝ Նիկոլին ընտրողներն անկիրթ, անհայրենիք բիոմասսա են։

- Այս պայմաններում նորմա՞լ է՝ ունենալ անգլուխ ԱԳՆ կամ լինել «անԱԳՆ» երկիր։

- Եթե երկիրը գլուխ չունենա, ԱԳՆ-ն էլ, պաշտպանության նախարարությունն էլ, գյուղատնտեսությունն էլ, մշակույթն էլ կլինեն անգլուխ։ Երկիրը կործանված է։

ՀՐԱՊԱՐԱԿ

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց