«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանն անձամբ է գնացել՝ շնորհավորելու Նիկոլ Փաշինյանին. Համագործակցելու են

Մանրամասներ

ա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 24–ին,  ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում են վարչապետի պաշտոնական կայքից։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին: Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։

Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական: