Պուտինն ու Ալիեւը այսօր քննարկել են 2020 նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը

Մանրամասներ

1

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են այն գործնական ասպեկտները, որոնք կապված են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման հետ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական եւ կոմունիկացիոն կապերի վերականգնման եռակողմ ֆորմատի աշխատանքին։

Անդրադարձ է կատարվել նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները տարբեր մակարդակներում։