Փաշինյանը իշխանություն չի զիջի, չի տա որևէ մեկին. Կոլերով

Փաշինյանի սահմանադրական մեծամասնությունը նշանակում է՝ պետական ինքնասպանության շարունակություն

ա

«Միգուցե ես զգացմունքային եմ, բայց ես կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել, կարելի է անվանել այսպես՝ պետական ինքնասպանություն: Եթե անկեղծ ասենք: Ողջ ակտիվ հասարակությունը, որին միևնույն չէ՝ քվեարկեց ինքնասպանության օգտին, կապիտուլյացիայի շարունակության օգտին, ավանտյուրիզմի օգտին»,- այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» գորրծակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

Նրա խոսքով, Փաշինյանի սահմանադրական մեծամասնությունը նշանակում է՝ պետական ինքնասպանության շարունակություն, որը ստանում է ակտիվ ընտրողների մեծամասնության աջակցությունը: «Եթե դու տանը նստում ես, մենք քեզ չենք հաշվում: Ավելին՝ չեմ ուզում, վախենում եմ ասել, բայց պետք է ասեմ՝ դա երևի թե վերջնական փուլն է, քանի որ սա առաջացնելու է արտագաղթ, Փաշինյանը կմնա իր ֆանատների հետ միայնակ, կկտրի Ղարաբաղը, նախկինի նման չի վերահսկի սահմանները՝ չէր հսկում ու չի հսկելու, բայց սպասում է, որ ռուսներն են գալու իր փոխարեն դա անեն: Նման իրավիճակ, բայց ավելի խաղաղ՝ Լատվիայում է, որտեղ անկախության ձեռքբերումից հետո Լատվիայի, Լիտվայի բնակչությունը կրճատվեց մեկ երրորդով, գուցե արդեն 40 տոկոսով, և մնացել է բյուրոկրատիան ու թոշակառուները, քչերը գնում են ընտրության, և բյուրոկրատիան չի փոխվում, նրանք իշխանություն չեն տա, նրանց մոտ ամեն ինչ լավ է։ Փաշինյանը իշխանություն չի զիջի, չի տա որևէ մեկին»,- ասել է Կոլերովը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում։