Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են գցել. ՖՈՏՈ

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հրապարակել լուսանկարներ:

Նա, մասնավորապես, գրել է. «Առավոտ շուտ ինչ-որ անբարոյական մայրիկի զավակներ նռնակ են գցել իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է պետք արջին քնից հանել: Կարելի է ասել՝ մշտական թվացող պրոբլեմ է լուծվել:

Բայց դա, իհարկե, չի փրկի անբարոյական մայրիկի զավակներին: Գտնելու ենք ու մամաները լացացնենք»: