Իրանի հզոր քայլը. Թեհրանն առաջարկում է Ադրբեջանին՝ «միջանցքը» անցկացնել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով

Մանրամասներ

ա

Իրանը պատրաստ է համագործակցել Նախիջեւանի ու Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի ու քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին Նախիջեւանում։

Tehran Times-ը հաղորդում է, որ հանդիպմանը, որին մասնակցել է Բաքվի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, կողմերը քննարկել են Նախիջեւան-Մեշհեդ երկաթուղու շինարարությունն ավարտելու հարցը, ինչպես նաեւ Նախիջեւանն Իրանի տարածքով Ադրբեջանի մյուս շրջաններին կապելու հարցը։

Էսլամիի խոսքով, հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի զարգացումը եւ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ եռակողմ հայտարարությունը, Թավրիզ-Նախիջեւան երկաթուղու ակտիվացումն արդիական է դառնում։

Փաստորեն, Թեհրանն առաջարկում է Ադրբեջանին «միջանցքը» անցկացնել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով։ Լրագիրը բազմիցս գրել է, որ եթե Բաքվին «միջանցք» է անհրաժեշտ Նախիջեւանով դեպի Թուրքիա, ամենեւին պարտադիր չէ դրա համար բռնակցել Իրանի հետ հայկական սահմանը։ Կարելի է Թեհրանին խնդրել հաղորդակցություններ տրամադրելու համար։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը փորձում են լուծել ոչ այնքան տրանսպորտային, որքան աշխարհքաղաքական խնդիր՝ Հայաստանը կտրել Իրանից եւ Երեւանին զրկել տարանցիկ իրավազորությունից։ Մայիսին, երբ Հայաստանի կողմից նոր եռակողմ համաձայնագրի ստորագրման հավանականությունը մեծ էր, Երեւան ժամանեցին Իրանի արտաքին գործերի ու տրանսպորտի նախարարները։ Թեհրանի կոշտ արձագանքը դարձավ պատճառներից մեկը, որ հայտարարության ստորագրումը «հետաձգվի ընտրություններից հետո»։

Բացի այդ, Հայաստանում քաղաքական ուժերը միանշանակ դեմ են արտահայտվել Հայաստանի իրավազորությունից դուրս «միջանցքին», եւ Իրանը հզոր քայլ է անում՝ առաջարկելով տրամաբանական տարբերակ։

«Եռակողմ քննարկումներում եւ Թուրքիայի, եւ Իրանի շահերը հաշվի են առնվում, հակառակ դեպքում ապաշրջափակումն առավելագույն արդյունք չի ունենա», ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Լավրովն ասում էր, որ այն ուղղված չէ Իրանի տարանցիկ շահերի դեմ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...