Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ չի հասկացել և չի հասկանում Ղարաբաղի հարցը․ Լևոն Տեր–Պետրոսյան. VIDEO

Մանրամասներ

ա

Արցախի կարգավորման խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետում էր մի քանի մարդ՝ ես, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, այդ ժամանակվա արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

«Հիմա իսկի երեք հոգի էլ չի տիրապետում դրան»,– ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե իր հետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է անցել, սակայն չի տիրապետում Ղարաբաղի խնդրին։

«Կողքը լինելը, միասին ճանապարհ անցնելը ոչինչ չի նշանակում, ամեն մարդ իր գործն ուներ, ականջի ծայրով գիտեին ինչ–որ բաներ։ Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ չի հասկացել այդ Ղարաբաղի հարցը, հիմա էլ հինգ հոգի կա, որ գիտեն։ Իմանալու համար ես պետք է իմանամ Պուտինի, Ամերիկայի մտադրությունները, ես հիմա մասնավոր անձ եմ, ինձ ոչ մեկ չի ասում, ասում են Նիկոլ Փաշինյանին, այդ մարդն էլ չի հասկանում»,–ասաց նա։

ՀՀ առաջին նախագահը նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեմ Հայաստանի մղած պայքարին և նշեց, որ դա պատերազմ էր առանց ֆրոնտի՝ ո՛չ ճակատ կար, ո՛չ թիկունք։ «Այդ ժամանակ ես գնահատել եմ ոչ թե Նիկոլի, այլ (Արսեն – խմբ․) Թորոսյանի և (Տիգրան – խմբ․) Ավինյանի աշխատանքը և չեմ զղջում, այդ մարդկանց պետք էր խրախուսել, քանի որ ամեն կողմից հարվածում էին։ Ինչքան ուզում եք՝ հարվածեք, այդ գործն անողներն իրենք են, ուրիշ անող չկա, ես, այո՛, իրենց մի քիչ ֆորա տվեցի, քաջալերեցի»։

LIVE24.AM

24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան

18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...