Անձնական օգտագործման համար Վրաստանից թուրքական ապրանքների ներկրումը ևս արգելվում է. Ի գիտություն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՊԵԿ նախագահն այսօր հիշեցրել է, որ թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման սահմանափակումը տարածվում է նաև Վրաստանից անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ:

Հովհաննիսյանը քաղաքացիներին հորդորել է սահմանով Հայաստան թուրքական ծագման ապրանք ներկրելու փորձ չանել: 

Հիշեցնենք, որ թուրքական ծագման ապրանքների ներկրումը սահմանափակվել է:

«Հունիսի 1-ից արդեն Վրաստանի սահմանը բաց է, և որոշակի ժամային հատվածում թույլատվում է ֆիզիկական անձանց տեղաշարժը: Սահմանափակումը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից՝ այդ թվում անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքներին»,- ասել է նա: