Մոսկվան ու Բաքուն հիստերիայի մեջ են. զինադադարի մասին ապօրինի հայտարարությունը կապիտուլյացիայի վերածելու փորձերը ձախողվելու են

Արա Այվազյանը ճիշտ է՝ նույնիսկ թշնամին է հասկացել, որ Հայաստանն ու հայությունը չեն պարտվել

ա

Նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը երիցս ճիշտ է՝ Հայաստանը, հայությունը չեն պարտվել: Պարտվել է հայկական այսպես կոչված քաղաքական դասը, որը 1994-ից ի վեր անընդունակ գտնվեց ձեւավորել ազգային ռազմավարություն եւ օրակարգ, պետական-քաղաքական կենսունակ համակարգեր: Իրար հաջորդող գավառական, բարդույթավորված վարչակարգերի «դիսկուրսի» հիմքը մեկն էր՝ հարմար տեղավորվել ու մակաբուծել աշխարհքաղաքական կոնյունկտուրայի վրա, լուծելով սեփական նեղ խնդիրները:

Երբ այդ կոնյունկտուրան փոխվեց, պայթեց նաեւ այդ «իդիլիան» իր բոլոր տգեղ դրսեւորումներով: Նոյեմբերի 9-ից հետո բոլորին արդեն պարզ դարձավ, որ հիմնական խնդիրը հայկական «քաղաքական դասն» է իր հիմնական մասով: Ոչ մի արտաքին թշնամի չէր հաջողի անել այն, ինչ արվեց այդ դասի ձեռքով այս ամիսների ընթացքում. ընդամենը զինադադարի մասին անօրինական հայտարարությունը ներկայացնել կապիտուլյացիա, միաժամանակ հավատարմություն ու երախտագիտություն հայտնել դրան ու դրա հեղինակին, կանաչ լույս վառելով թշնամական պլանների համար:

Ազգային օրակարգի, դիմադրության եւ հայկական իրավունքների ձեւակերպման փոխարեն ամիսներ շարունակ ձգվող նողկալի «բանավեճերն» ուղղված են հանրային կամքը կոտրելուն, կապիտուլյանտական տրամադրություններ ձեւավորելուն: Նոյեմբերի 9-ից հետո տիրող հիստերիան տրանսֆորմացվել է «նախընտրական արշավի», որով ռուս-թուրքական տանդեմը վերջնականապես փորձելու է քանդել պետական իմունիտետի վերջին մնացորդները եւ շեղել հայ հանրությանն իր հիմնական խնդրից:

«Նախընտրական» պայքարը հանգում է Լավրովի պլանով նախատեսված ռեզերվացիայի ուչաստկովիի յառլիկ ստանալուն: Ռուս-թուրքական տանդեմի պլանների իրագործումը եւ դրանց «լեգիտիմացումը» հնարավոր է միայն ներքին դիմադրության բացակայության եւ տանդեմի պահանջները կատարելու պայմաններում:

Հազվադեպ ուժեր են, որ առաջարկում են դիմադրության ուղիներ եւ դերակատարություն  թշնամական տանդեմի կաղապարներից դուրս: Մի հուսադրող հանգամանք էլ կա՝ հանրությունն իր հիմնական մասով անհաղորդ է այս ամենին, եւ «հներ-նորեր» սխեմայից դուրս ձեւավորվում ու ամրանում են այն խմբերը, որոնք տեսնում են այլ ճանապարհներ:

Արա Այվազյանը ճիշտ է՝ նույնիսկ թշնամին է հասկացել, որ Հայաստանն ու հայությունը չեն պարտվել, դա է վկայում Մոսկվայի ու Բաքվի հիստերիան ու շտապողականությունը: Ժամանակավոր նահանջը կապիտուլյացիայի վերածելու փորձերը ձախողվելու են:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում