Այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին` մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար

Մանրամասներ

ա

31.05.2021 թվականին, ողջ համացանցը քննարկում էր Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված հարցը։

01.06.2021 թվականին Առողջապահության նախարարը ներողություն էր խնդրել հարազատներից նշելով, որ դա իր բացթողումն է, հավելելով, որ կիրականացվի ծառայողական քննություն` համապատասխան հետևանքներով։

Ինչպես երեկ նշել էի իմ գրառման մեջ, այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին` հանգամանքները պարզելու, իրավական գնահատական տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Արդյունքների մասին կտեղեկացնեմ։

Փաստաբան Գարի Գալիկյան