Հայաստանում նվազել է հացի, ալյուրի արտադրությունը

Մանրամասներ

ա

Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Այս տարվա հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 69 հազար 34.4 տոննա հաց, ինչը 2020թ-ի համեմատ նվազել է 1.9%-ով։

2020 թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է  70 հազար 371.7 տոննա հաց։

2020 թվականին 2019-ի համեմատ հացի արտադրությունը նվազել է 1.1%-ով՝ կազմելով 268 հազար 546.3 տոննա։

Այս տարվա առաջին եռամսյակում 27.8%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 38 հազար 917.6 տոննա ալյուր, իսկ 2020 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 53 հազար 913.8 տոննա։

Տարվա առաջին եռամսյակում զգալի նվազել է նաև մակարոնեղենի արտադրությունը։

2021 թ-ի առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 1 131.9 հազար տոննա մակարոնեղեն, իսկ 2020 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1 710.6 հազար տոննա։