Հրապարակվել է «Կրուիզ ջունգլիներում» ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերը, որում գլխավոր դերերը կատարել են Դուեյն «Ժայռ» Ժոնսոնը եւ Էմիլի Բլանտը։ Հոլովակը հրապարակվել է Walt Disney Studios-ի YouTube-յան ալիքում։
Ըստ սյուժեի՝ քույր ու եղբայր մեկնում են հետազոտելու չուսումնասիրված տարածքն ու ստանում են շոգենավի նավապետի օգնությունը։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ սկսում է դուրս գալ վերահսկողությունից, քանի որ հին նզովքի պատճառով արթնանում են չար ուժերը։
Ռեժիսորը Ժաումե Քոլեթ-Սերան է, սցենարի հեղինակները Մեյքլ Գրինն ու Ջոն Ռեքվան եք։ News.am-ը հայտնում է, որ պրեմիերան տեղի կուենա հուլիսի 30-ին կինոթատրոններում եւ«Disney+»-ում։
0Comments