Ինչպես արդեն հայտնել ենք, մի խումբ քաղաքացիներ այս պահին ակցիա են անում կառավարության շենքի մոտ: Այստեղ է եկել նաև նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Սասուն Միքայելյանը քիչ առաջ ժամանեց ու մտավ Կառավարության շենք: Մինչ այդ, սակայն, միջադեպ եղավ. Միքայելյանին տեսնելով՝ ակցիայի մասնակից կանանցից մեկն ասաց. «Գնա, գնա, Սյունիքը տուր, կռված տղա ես, Վազգենի ընկերն ես, ամոթ քեզ»,-ասաց նա՝ հայտարարելով, որ ինքն էլ է Վազգենի զինակիցը:
Սասուն Միքայելյանը որևէ բան չասաց, լուռ մտավ շենք:
0Comments