Անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել, այլապես կունենանք նոր զոհեր և պատանդներ. պատրաստ եմ մասնակցել ձեռնարկվող գործողություններին. Գեներալ

Մանրամասներ

ա

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցություն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին։

Ըստ օդում կախված (Գորիսի շուկա) և համացանցային լուրերի (Հրանտ Բագրատյան, Միկա Բադալյան) ազերաթուրքական հրոսակների կողմից մայիսի 12-ին և 13-ին ՀՀ սուվերեն տարածքները զավթած հատվածներում' Վերին Շորժայում երկու հենակետ և Իշխանասարի լեռնազանգվածում երեք հենակետ, հայ դիրքապահների հետ միասին մնացել են թշնամու վերահսկողության տակ։

Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դիրքապահների կյանքը և առողջությունը
պաշտպանելու նպատակով,այլապես կունենանք նոր զոհեր և պատանդներ»: