Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում. ՊՆ

Մանրամասներ

ա

Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: