Ռոնալդուն 1.6 միլիոն եվրո արժողությամբ Ferrari է գնել, որից թողարկվել է ընդամենը 499 օրինակ

Մանրամասներ

ա

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այցելել է Մարանելլո քաղաք, որտեղ գտնվում է Ferrari ավտոարտադրողի շտաբը:

Հաղորդվում է, որ Ռոնալդուն 1.6 միլիոն եվրո արժողությամբ Ferrari SP2 Monza մեքենա է գնել: Մոդելը թողարկվել է ընդամենը 499 օրինակով, որոնցից մեկը պատկանում է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

ա
 
Հարկ է նշել, որ Ferrari SP2 Monza ունի նաև Ֆորմուլա 1-ի հայտնի ավտոարշավորդ Մաքս Վերստապպենը և բրիտանացի հայտնի խոհարար Գորդոն Ռեմսին:


 Նշենք, որ Ռոնալդուն հանդիպել է նաև Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդների հետ՝ Շառլ Լեկլերի և Կառլոս Սայնսի:

ա

Աղբյուրը՝ ArmSport.am